կարևոր
3328 դիտում, 11 ամիս առաջ - 2023-04-15 09:10
Քաղաքական

Ինչպես է գլխավոր դատախազը Արգիշտի Քյարամյանի դեմ արշավ իրականացնում․ «Հրապարակ»

Ինչպես է գլխավոր դատախազը Արգիշտի Քյարամյանի դեմ արշավ իրականացնում․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «Իրավապահ համակարգում բուռն քննարկվում է, թե ինչպես է գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն Արգիշտի Քյարամյանի դեմ արշավ իրականացնում։ Նա 24-ժամյա ռեժիմով վարչապետին տրամադրում է ՔԿ ղեկավարի դեմ։ Նա այդ պաշտոնում ուզում է տեսնել իր մտերիմ Անդրանիկ Սիմոնյանին, ով ԱԱԾ փոխտնօրեն նշանակվել է 2021-ի մարտին, մինչ այդ դատավոր է եղել։ Պաշտոնը ստացել է ԲԴԽ նախկին ղեկավար Ռուբեն Վարդազարյանի դեմ ցուցմունք տալով։ Սիմոնյանը ժամանակին լոբբինգ է արել, որ Վարդապետյանը դատախազ նշանակվի, հիմա Վարդապետյանն է լավության տակից դուրս գալիս։

44-օրյա պատերազմում զոհվածների ծնողների բողոքի ակցիաներն էլ, որոշ տեղեկություններով, գեներացվում են դատախազությունից։ Նրանց համոզել են, որ ծնողների նկատմամբ Եռաբլուրում բռնություն կիրառած 13 ոստիկանները չեն պատժվում Քյարամյանի որոշմամբ»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։