|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ադրբեջանի նախարարների կաբինետը որոշում է ընդունել՝ ստեղծել Նախիջևանի պետական մաքսային կոմիտե։ Ինչպես գրում են ադրբեջանական լրատվամիջոցները, Կոմիտեն գործելու է մյուս վարչական մարմիններից անկախ։
Հիշեցնենք, որ արդեն մի քանի ամիս է, ինչ Ադրբեջանը հերթով լուծարում է Նախիջևանի ինքնավարությունն ապահովող կառույցները։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրամանով 2022թ․ նոյեմբերի 28-ին լուծարվել է Նախիջևանի ինքնավար հանրապետության Մաքսային կոմիտեն, որտեղ դրանից մոտ երկու շաբաթ առաջ ստուգումներ էին սկսվել։ Իսկ Մաքսային կոմիտեի լուծարմանը նախորդել էր Ինքնավար հանրապետության Պետական անվտանգության ծառայության լուծարումը։