|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Այն պահին, երբ ՀՀ դե-ֆակտո ղեկավարությունը պաշտոնապես ստորագրի փաստաթուղթ, որով ճանաչի Արցախն Ադրբեջանի մաս, հաջորդ պահից Ադրբեջանը ՀՀ և ՀՀ բոլոր քաղաքացիների դեմ բացելու է քրեական գործեր միջազգային դատարաններում՝ պահանջելով փոխհատուցում (արդեն կա նման դեպք), իսկ շատերին իրավունք է ունենալու ձերբակալելու «որպես պատերազմական հանցագործների»՝ որպես «մեղք» ներկայացնելով «Արցախում ծառայելը», գրում է թյուրքագետ Վարուժան Գեղամյանը։
«Այսինքն գրեթե բոլոր հայ տղամարդիկ դառնալու են փաստացի լեգիտիմ թիրախ Ադրբեջանի համար։
Սա դեռ տեղի չի ունենում, քանի որ ՀՀ-ն երբեք չի ճանաչել Արցախը որպես Ադրբեջանի մաս՝ որքան էլ դա պնդում է ՀՀ դե-ֆակտո կապիտուլյանտ վարչապետը»,- հավելել է Գեղամյանը։