|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Ադրբեջանական բանակի երկրորդ զինծառայող Հուսեյն Ախլիման օղլու Ախունդովը, որին 3 օրվա որոնումներից հետո այսօր հայտնաբերել էին Սյունքի մարզի Աճանան գյուղից 3 կիլոմետր հեռավորության վրա, պարզվում է, ՀՀ տարածքում գտնվելու ընթացքում սոցիալական ցանցի իր էջում ուղիղ հեռարձակում է կազմակերպած եղել։ Համացանցում տարածված տեսանյութում նա դիմում է իր հետևորդներին՝ ասելով․
«Հայերի արյուն ենք թափել, գլուխ ենք կտրել։ Լավ ենք, չենք մեռել ու տա Աստված՝ չզոհվենք: Մենք հայրենիքի դավաճան չենք, եթե զոհվենք՝ մեզ դավաճան չդարձնեք։ Հանուն հայրենիքի»։