կարևոր
289 դիտում, 1 ժամ առաջ - 2026-01-29 21:10
Քաղաքական

Ահաբեկի՞չ ենք, թող հիմնավորեն՝ Արթուրը մեքենան բերել ա, պայթուցիկը բարձել ա, Մոսոյի հետ տարել թափել են պահեստում․ Արթուր Սարգսյան

Ահաբեկի՞չ ենք, թող հիմնավորեն՝ Արթուրը մեքենան բերել ա, պայթուցիկը բարձել ա, Մոսոյի հետ տարել թափել են պահեստում․ Արթուր Սարգսյան

«Ուզում եմ իմանալ՝ ի՞նչ եմ արել։ Դա մեր արժանապատվության հարցն է»,– Բագրատ սրբազանի և մյուսների գործով դատական նիստի ընթացքում հարցրեց գործող մեղադրյալ Արթուր Սարգսյանը։

Նա, դիմելով նախագահող դատավորին, ասաց՝ ուզում են իմանալ՝ ինչի՞ համար են մեղադրվում․ «Յոթ ամիս է՝ գտնվում ենք կալանքի մեջ։ Դուք պահանջեցիք, մենք վստահ էինք, որ մեղադրողները կներկայացնեն դա, բայց չեն ներկայացրել, և փոխանակ հստակ ասեք, որ մեղադրողները պահանջը չեն ներկայացրել, մեզ եք ասում՝ ձգձգվում է։ Սենց չի կարող լինել։ Կալանավորել են, ահաբեկիչ ենք, թող հիմնավորեն՝ ի՞նչ ենք արել։ Արթուրը մեքենան բերել է, պայթուցիկը բարձել, Մոսոյի հետ տարել, թափել է Գարոյենց պահեստում․ իմանանք՝ ինչ ենք արել։ Յոթ ամիս գալիս-գնում ենք, չգիտենք՝ ինչի համար։

Մենք, իհարկե, գիտենք՝ ինչի համար ենք կալանավորվել։ Մենք կալանավորվել ենք օգոստոսին՝ Ամերիկայում Զանգեզուրի միջանցքը տալու համար։ Դա արդեն անցել է․ էս գործն արդեն իմիջիայլոց պիտի գնա, էս գործն իր նպատակը քաղաքական առումով կատարել է։ Օգոստոսին սրբազանը և փողոցում պայքարող մարդիկ պետք է լինեին կալանավայրում»։

Մանրամասն՝ տեսանյութում: