|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
«Հայաստան» խմբակցության մի խումբ պատգամավորներ Տեղ գյուղի դիրքերում ադրբեջանական սադրանքի հետևանքով տեղի ունեցած միջադեպից հետո, մեկնել են Տեղ գյուղ՝ տեղում ծանոթանալու ստեղծված իրավիճակին։
Yerevan.Today-ի հետ զրույցում պատգամավոր Ագնեսա Խամոյանն ասաց, որ Տեղ գյուղում բնակիչների շրջանում խուճապ չկա, պատրաստակամորեն տրամադրված են պաշտպանել իրենց հողը, զենքը ձեռքներին կանգնեն զինվորի կողքին:
«Բնակիչները շատ լավ հասկանում են, որ ադրբեջանցիներից ամեն ինչ պետք է սպասել, սա միակ սադրանքը չէ:Խաղաղության օրակարգին այստեղ չեն հավատում, մարդիկ իրենց մաշկի վրա են զգում դրա սին լինելը, նրանց միակ հույսն ու ապավենը Հայոց բանակն է»,-ասաց նա: