|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի արտգործնախարար Բույար Օսմանին մեկնաբանել է նախօրեին Ադրբեջանի զինված ուժերի կողմից ՀՀ Տեղ գյուղոըւմ իրականացրած հարձակումը, որի հետևանքով զոհվել է չորս հայ զինծառայող:
«Ես տեղեկացա հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած բախման մասին. Իմ ցավակցությունն եմ հայտնում զոհվածների ընտանիքներին», - ասել նա։
Նա Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել թուլացնել լարվածությունը. «ԵԱՀԿ-ն կարող է առաջարկել իր ռեսուրսները, որպեսզի հնարավոր լինի կողմերի միջև հաղորդակցության ստեղծումը և նման բախումների կանխումը։ Մենք կտրամադրենք մեր տրամադրության տակ եղած բոլոր հնարավորությունները երկխոսությունը հնարավոր դարձնելու համար։ Երկու երկրների միջև խաղաղությունը կարևոր է, երկու երկրներն էլ արժանի են խաղաղության»։