|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Սիրիայի, Թուրքիայի, Իրանի և Ռուսաստանի արտգործնախարարների մակարդակով քառակողմ հանդիպումը հետաձգվել է մինչև մայիսի սկիզբ: Այս մասին սիրիական «Ալ Վաթան» թերթին հայտնել է Սիրիայում ՌԴ դեսպան Ալեքսանդր Եֆիմովը:
«Հանդիպումը, որը պետք է կայանար երկուշաբթի օրը, հետաձգվել է մինչև մայիսի սկիզբ։ Շահագրգիռ կողմերի միջև շարունակվում են շփումներն ու խորհրդատվություններն այս առումով դրական արդյունքների հասնելու համար», - ասել է դեսպանը։
Եֆիմովն ընդգծել է, որ Սիրիայի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման ճանապարհը երկար է, և բոլոր հարցերը չեն կարող լուսաբանվել և լուծվել բանակցությունների մեկ կամ մի քանի փուլերի շրջանակներում: