|
Փոխարժեքներ
18 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 373.81 |
| EUR | ⚊ | € 440.91 |
| RUB | ⚊ | ₽ 4.8999 |
| GBP | ⚊ | £ 505.58 |
| GEL | ⚊ | ₾ 138.96 |
Ռուսաստանի մայրաքաղաքում մի շարք խորհրդակցություններ են անցկացվում Ռուսաստանի Դաշնության, Իրանի, Սիրիայի և Թուրքիայի ԱԳ նախարարների հանդիպմանը նախապատրաստվելու շրջանակներում: Այս մասին «РИА Новости»-ին հայտնել են ՌԴ արտգործնախարարությունում։ «Մոսկվայում անցկացվում են մի շարք խորհրդակցություններ Ռուսաստանի, Իրանի, Սիրիայի և Թուրքիայի ԱԳ նախարարությունների ղեկավարների հանդիպմանը նախապատրաստվելու շրջանակներում», - ասել են նախարարությունում։ Ավելի վաղ աղբյուրը ,РИА Новостиե-ին հայտնել Էր, որ Ռուսաստանի Դաշնության, Թուրքիայի, Սիրիայի և Իրանի ԱԳ փոխնախարարների հանդիպումը կկայանա ապրիլի 3-ին։