կարևոր
3478 դիտում, 1 տարի առաջ - 2023-04-03 09:25
Քաղաքական

ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեի հայտարարությունը

ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեի հայտարարությունը

2023 թվականի մարտի 31-ին, ԱԺ-ի Պետաիրավական հանձնաժողովի փակ քննարկման ժամանակ այդ հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի սադրիչ պահվածքին «Հայաստան դաշինքի» պատգամավոր, ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեի ներկայացուցիչ Մհեր Սահակյանը, համարժեք պատասխանից հետո ձերբակալվել է։

ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեն, Մհերի դաշնակցական և ոչ կուսակցական ընկերները, զավակներն ու ընտանիքի անդամները, հարազատներն ու հարևաններն իրենց զորակցությունն են հայտնում ընկեր Մհերին։

Ձերբակալելով, սադրանքներով, քաղաքական հետապնդումներով մեզ չեն կարող շեղել հայրենիքի առաջ ծառացած մարտահրավերներից։

ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտե

02-ը ապրիլի, 2023թ.