|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
«Փաստ» օրաթերթը գրում է.
Արցախում ապրանքների գնման համար նախատեսված կտրոնների հետ կապված հետաքրքիր վիճակ է ստեղծվել: Ի մասնավորի, մեր տեղեկություններով, գործադիրի ղեկավարի փոփոխությունից հետո բավական քաոսային վիճակ է այս առումով։
Ինչպես հայտնի է, շրջափակումից հետո առաջնային էր բնակչությանը սննդով ապահովելու հարցը, որի հստակեցման և կանոնակարգման նպատակով ներդրվեց սննդի ձեռքբերման կտրոնային համակարգ, որով մարդիկ կարողանում էին համակարգված կերպով սնունդ ձեռք բերել խանութներից։ Ի դեպ, կտրոնային այս համակարգը շատ հաջողությամբ էր ներդրվել և ողջունվել էր արցախցիների կողմից։ Ավելին, բավական հստակ աշխատում էր նաև գների զսպման համակարգը:
Սակայն, մեր տեղեկություններով, տեղի ունեցած փոփոխություններից հետո այս համակարգը «պայթել» է, և լրջագույն խնդիրներ են առաջ եկել այս առումով։ Խոսքը թե՛ հերթերի մասին է, թե՛ գների: Հարցը չի վերաբերում տոտալ շրջափակման հետևանքով սննդի մատակարարման խնդիրներին, այլ կազմակերպական աշխատանքներին, որոնք, ինչպես արցախյան մեր աղբյուրն է փոխանցում, պարզապես «պրավալ են տալիս»:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում