20 04 2024
|
||
---|---|---|
EUR | ⚊ | 418.04 |
GBP | ⚊ | 488.12 |
GEL | ⚊ | 147.13 |
RUB | ⚊ | 4.21 |
USD | ⚊ | 392.6 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեւանի քաղաքապետարանն ապրիլի 8-ին եւ 29-ին Երեւանում համերգներ կկազմակերպի։ Այդ կապակցությամբ համայնքային բյուջեից 7 մլն 700 հազար դրամ է տրամադրվել Արսեն Խնգոյան անհատ ձեռնարկատիրոջը։
Ապրիլի 8-ի համերգը նվիրված է լինելու ապրիլի 7-ին՝ մայրության եւ գեղեցկության օրվան։ Ապրիլի 29-ին տեղի ունենալիք համերգը կնվիրվի ջազի միջազգային օրվան, եւ ելույթ կունենան ջազ բենդ, տարբեր արտիստներ ու դիջեյ։ Համերգները կտեւեն առնվազն 90 րոպե»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։