կարևոր
4903 դիտում, 11 ամիս առաջ - 2023-03-31 22:47
Հասարակություն

Տեսանյութն ակնհայտորեն մոնտաժված է, որտեղ ներկայացված են ժամանակագրորեն միմյանց հակասող կադրեր. Վահե Սարգսյան

Տեսանյութն ակնհայտորեն մոնտաժված է, որտեղ ներկայացված են ժամանակագրորեն միմյանց հակասող կադրեր. Վահե Սարգսյան

Քիչ առաջ հավաստի աղբյուրի լրատվականը տարածել է Մհեր Սահակյանին վարկաբեկելու նպատակ հետապնդող տեսանյութ։

Տեսանյութն ակնհայտորեն մոնտաժված է, որտեղ ներկայացված են ժամանակագրորեն միմյանց հակասող կադրեր։

Այսպես, ըստ տեսանյութի, դեպքը տեղի է ունեցել 11։15-ին։ Հաջորդ կադրում երևում է վազող մարդու կադր ժամը 11։08-ին, իսկ ահա երրորդ կադրում պատկերված են ԱԺ միջացքները ժամը 11։25 րոպեին։

Հիշատակության արժանի է հատուկ պահպանվող պետական շենքի ներքին տեսագրությունների հայտնվելը հավաստի աղբյուրի լրատվականում։

Ինչևէ, հիմա էլ վահագնալեքսանյանները և տարոնչախոյանները մեզ ուզում են համոզել, որ Մհեր Սահակյանը ԱԺ միջանցքներում «վազել է» շուրջ 17 րոպե։

Քանի կար, ասում էին «թաքնվել է զուգարանում», հիմա էլ ասում են` «վազելով փախել է»` հերքելով զուգարանում թաքնվելը։

Հասկանում ենք` հարվածը ծանր է եղել և ցավոտ։

Սպասում ենք տարոնչախոյանական հաջորդ կապկումներին։

Վահե Սարգսյան