|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Իրանի և Ադրբեջանի հարաբերությունները գնալով բարդանում են. Իրանը հերթական անգամ Ադրբեջանին մեսիջներ է հղել:
Իրանի ցամաքային զորքերի հրամանատար Կիոմարտ Հեյդարին հայտարարել է.
«Կովկասում կան մի քանի շատ զգայուն հարցեր: Դրանցից մեկն այս երկրի սահմաններում սիոնիստական ռեժիմի տարրերի առկայությունն է։
Իրանը չի հանդուրժում սիոնիստական տարրերի ներկայությունը տարածաշրջանի երկրներում եւ կդիմադրի նրանց։
Մեկ այլ խնդիր է Ադրնեջանի և Հայաստանի միջև պատերազմի ժամանակ տարածաշրջան հրավիրված սիրիացի ահաբեկիչների առկայությունը։ Իրանը չունի այդ տարրերի` տարածաշրջանը լքելու հավաստի ապացույցներ:
Երրորդ հարցը տարածաշրջանում պետական սահմանների փոփոխման անիրավականություն է»:
Նրա խոսքով՝ Իրանը հարգում է հարեւան երկրների սահմանները եւ թույլ չի տա, որ դրանք փոխվեն։