|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանը` Լոնդիկ մականունով, ՀՀԿ մարզային խորհրդի նախագահն է ու առանց Սերժ Սարգսյանի այցի էլ արդեն ընկել է գյուղեգյուղ. գրում է «Հրապարակը»:
- Պարոն Բարսեղյան, ի՞նչ եք անում, որպեսզի ակտիվ մասնակցություն ապահովեք:
- Եթե կասկածում եք ակտիվությանը, եկեք քարոզարշավին մասնակցեք՝ կտեսնեք:
- Ո՞ր թեկնածուին են հակված Ձեր մարզում:
- Բնական ա, ես Հանրապետական կուսակցության թեկնածուին եմ պաշտպանում, բնականաբար կասեմ`մեր թեկնածուին:
- Իսկ հանրության համար ո՞վ է նախընտրելի:
- Գրավոր գրեք իմ խոսնակին, ես կպատասխանեմ:
- Ժողովուրդն ինչո՞ւ պետք է ընտրի Ձեր թեկնածուին:
- Ինչո՞ւ պիտի չընտրի:
- Կնշե՞ք մեկ իրականացած ծրագիր, որի վրա հիմնվելով ընտրի:
- Շատ-շատ բաներ ա եղել բնակիչների համար:
- Մեկը կամ երկուսը կառանձնացնե՞ք:
- Էդ հարցնում եք, որ գնաք գրե՞ք… Ես պատասխանելու ոչինչ չունեմ:
Հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակում»