կարևոր
2722 դիտում, 1 տարի առաջ - 2023-03-27 18:45
Հասարակություն

Սիսիան և Անի համայնքներում ՏԻՄ ընտրությունների ընթացքում հատուկ կարծիք ունենալու մասին գրառումներ չեն արձանագրվել

Սիսիան և Անի համայնքներում ՏԻՄ ընտրությունների ընթացքում հատուկ կարծիք ունենալու մասին գրառումներ չեն արձանագրվել

Մարտի 26-ի ՏԻՄ ընտրությունների ընթացքում Շիրակի մարզի Անի համայնքն ընդգրկող ընտրատեղամասերում (թիվ 33 ԸԸՀ) 7 գրանցամատյանում արձանագրվել է 10 գրառում։ Սյունիքի մարզի Սիսիան համայնքն ընդգրկող ընտրատեղամասերում (թիվ 34 ԸԸՀ) 15 գրանցամատյանում արձանագրվել է 39 գրառում։

Նշված գրառումները կուսումնասիրվեն համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների կողմից և դրանց վերաբերյալ օրենքով սահմանված կարգով և ժամկետում կընդունվեն ոոշումներ։ Գրանցամատյանների գրառումներով որոշումներ կարող են կայացվել մինչև մարտի 31-ը, ժամը 14։00-ն։

Մինչև քվեարկության օրը թիվ 34 ԸԸՀ-ն ստացել է 5 դիմում-բողոք, որոնցով կայացվել են որոշումներ, 1 տեղեկատվության հարցում, ևս 1 հարցում ներկայացվել է թիվ 33 ԸԸՀ, որոնցով տրամադրվել են պատասխաններ։ 33 և 34 ԸԸՀ-ների կայացրած որոշումները հրապարակված են ԿԸՀ կայքում՝ Elections.am:

2023 թվականի մարտի 26-ի ՏԻՄ ընտրությունների շրջանակներում մինչև քվեարկության օրը ներկայացվել է 1 հայցադիմում վարչական դատարան՝ վիճարկելով թիվ 34 ԸԸՀ 2023  թվականի մարտի 25-ի 16-Ա որոշումը։ Հայցը մերժվել է։

2023 թվականի մարտի 26-ի ՏԻՄ ընտրությունների շրջանակներում քվեարկության օրը ընտրական տեղամասում քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրություններում քվեարկության արդյունքների ամփոփման կարգի վերաբերյալ հատուկ կարծիք ունենալու մասին գրառումներ չեն արձանագրվել։

Ե՛ւ 33 և՛ 34 ԸԸՀ-ները կազմել են ընտրությունների արդյունքների նախնական ամփոփման արձանագրությունը։

Վերահաշվարկի դիմումներ կարող են ներկայացվել մարտի 27-ին ժամը 12։00-ից 18։00-ն, և մարտի 28-ին ժամը 09։00-ից 11։00-ն։ Նույն ժամկետներն են սահմանված նաև տեղամասի արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով դիմումների, ինչպես նաև այլ դիմում-բողոքների ներկայացման համար։ Այլ անձի փոխարեն քվեարկելու մասին դիմումները կարող են ներկայացվել համապատասխան ԸԸՀ մարտի 27-ին ժամը 12։00-ից 18։00-ն, մարտի 28-ին ժամը 09։00-ից 18։00-ն և մարտի 29-ին ժամը 09։00-ից 11։00-ն։ Ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով դիմումներ կարող են համապատասխան ԸԸՀ ներկայացվել մինչև մարտի 31-ը 18։00-ն։

Վերահաշվարկի աշխատանքները մեկնարկելու են մարտի 28-ից ժամը 14։00-ից և պետք է ավարտվեն մինչև մարտի 31-ը ժամը 14։00-ն։ Ընտրությունների արդյունքների վերջնական արձանագրությունը պետք է կազմվի ապրիլի 2-ին։