կարևոր
3427 դիտում, 1 տարի առաջ - 2023-03-12 13:20
Հասարակություն

Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը մոտենում է 48 000-ի

Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը մոտենում է 48 000-ի

Թուրքիայում երկրաշարժերի հետեւանքով զոհվել է 47 975 մարդ։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի Արտակարգ իրավիճակների վարչության (AFAD) ղեկավար Յունուս Սեզերը։

Նրա խոսքով՝ զոհվածներից 6278-ը օտարերկրացիներ են, հիմնականում՝ Սիրիայի քաղաքացիներ։

Սեզերն ասել է, որ ավելի քան 3000 փրկարարներ դեռևս շարունակում են աշխատել աղետի շրջաններում։
«Տարածաշրջանում կրկնվող ստորգետնյա ցնցումները շարունակվում են։ Այդ պատճառով մենք փրկարարական խմբերը պատրաստ վիճակում ենք պահում:

Այնտեղ են նաև մոտ 300 փրկարարներ այլ երկրներից»,-նշել է Սեզերը։

Նա հայտնել է, որ 74 ինքնաթիռներ եւ 99 ուղղաթիռներ երկրաշարժի գոտի մարդասիրական օգնություն եւ վրաններ են հասցնում։

Ըստ Սեզերի՝ մինչ այս պահը աղետի գոտուց տարհանվել է 935 722 մարդ։