կարևոր
19531 դիտում, 1 տարի առաջ - 2023-03-11 14:33
Իրավական

Հայտնի է՝ ինչից է վրա հասել Ազատ գյուղի կացարանում զոհված 15 զինծառայողներից 8-ի մահը

Հայտնի է՝ ինչից է վրա հասել Ազատ գյուղի կացարանում զոհված 15 զինծառայողներից 8-ի մահը

Հայտնի է, թե որն է Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի կացարանի հրդեհի հետեւանքով զոհված 15 զինծառայողներից 8-ի մահվան պատճառը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է զինծառայողների տուժած ճանաչված 15 ծնողներից 14-ի ներկայացուցիչ, փաստաբան Նորայր Նորիկյանը։

«Հարգելի բարեկամներ

Հայտնում եմ Ձեզ, որ այսօր  ստացել ենք Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողներից 8-ի դիակների դատաբժշկական փորձաքննության եզրակացությունները։

Ըստ փորձաքննության եզրակացության հետեւությունների՝ զինծառայողների մահը վրա է հասել "Ածխածնի մոնօքսիդով /Շմոլ գազ/ եւ այրվածքային շոկից"։

Փորձաքննության ենթարկված 8 զոհված զինծառայողների մոտ թմրանյութեր եւ հոգեմետ նյութեր չեն հայտնաբերվել։

Զոհված զինծառայողների ծնողների հետ հանդիպումից եւ եզրակացությունների մանրակրկիտ ուսումնասիրությունից հետո հնարավորինս սեղմ ժամկետում հանդես կգանք հայտարարությամբ ու կներկայացնենք տուժող կողմի դիրքորոշումներն ու անելիքները»,- նշել է նա։