|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Կապանի բժշկական կենտրոնը աշխատում է արտակարգ ռեժիմով։ Բոլոր մուտքերի մոտ այս պահին հերթապահություն են իրականացնում ոստիկանները, որոնք թույլ չեն տալիս տուժածների բարեկամներին բարձրանալ հիվանդանոցի շենք, միայն ծնողներին է թույլատրվում մուտք գործել վիրաբուժական բաժանմունք։ Այս մասին հաղորդում է «Առավոտը»։
12-ամյա Մարկ Չոլակյանցի ոտքն է իր խոսքով՝ «մի քիչ ուռել»։
«Ես ոչինչ, լավ եմ քրոջս մասին եմ մտածում։ Ինքը վատ էր, հլա չէին բերել մեզ հիվանդանոց՝ ասում էր մեջքս չեմ զգում, կպնում էիք մեջքին գոռում էր»,-Aravot.am-ի հետ զրույցում ասել է Ալեքսը։ Հիշում է՝ ավտոբուսը դզդզալով գնաց, կարծես մի կերպ շարժիչը գործի ընկավ։