կարևոր
7276 դիտում, 1 տարի առաջ - 2023-03-04 16:57
Քաղաքական

Եթե մեր ժողովուրդը հուսահատվում և տատանվում է, ուրեմն մենք պետք է լույսի և հույսի ճրագ վառողը դառնանք․ Իշխան Սաղաթելյան

Եթե մեր ժողովուրդը հուսահատվում և տատանվում է, ուրեմն մենք պետք է լույսի և հույսի ճրագ վառողը դառնանք․ Իշխան Սաղաթելյան

Փետրվարի 3-ին պատիվ ունեցա ներկա գտնվել և ելույթով հանդես գալ Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միության սրահում Հ․ Յ․ Դաշնակցության հիմնադրման 133-ամյակին նվիրված հանդիսավոր տոնակատարությանը:

Երեկոյին ներկա էին Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան Ս. եպս. Քեչեճյանը, շրջանի Հայ Դատի հանձնախմբի անդամները, թեմի հոգեւորական դասի եւ ազգային մարմինների, միությունների եւ հայոց ազգ. դպրոցների ներկայացուցիչները, մի շարք այլ հրավիրյալներ։

Ելույթում նշել եմ, որ «Մենք մեզ վերագտնելու, մեր ուժերին հավատալու, մեր ինքնավստահությունը նորոգելու, մեր միասնությունը վերականգնելու հրամայականի առջեւ ենք։

Հայաստանում շատերը կարծում են, որ իրենք չեն կարող ազդել քաղաքական գործընթացների վրա։ Մտածում են, որ այս ամենը մեծ տերությունների խաղ է, որի վրա ժողովուրդը չի կարող ազդել։ Դա այդպես չէ: Մենք պետք է ապացուցենք, որ իրադրության տերը ժողովուրդն է, ժողովուրդն է այն գործոնը, որը կարող է փոխել իրավիճակը և մենք ժողովրդին պետք է առաջարկենք այդ գործիքակազմը»։

Դաշնակցական ընկերներիս ուղված հատվածում շեշտել եմ, որ

«Եթե մեր ժողովուրդը հուսահատվում և տատանվում է, ուրեմն մենք պետք է լույսի և հույսի ճրագ վառողը դառնանք նրա համար։

Եթե մեր ժողովուրդը նետվում է մարտի, ուրեմն մենք պետք է լինենք նրա առաջնորդողը։

Եթե մեր ժողովուրդը շարժվում է դեպի անդունդ, ուրեմն մենք պետք է դառնանք այդ ընթացքի կասեցնողը»։

 

Իշխան Սաղաթելյան

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ