կարևոր
2890 դիտում, 1 տարի առաջ - 2023-02-28 15:17
Քաղաքական

Էս երկրում ինչո՞ւ սկսեցին խոսել ինքնիշխանությունից հրաժարվելու մասին, էն էլ՝ բռնությամբ ուղեկցվող. Արթուր Խաչատրյան

Այն, ինչը որ ներկայացվում է, այնքան անհստակ է գրված, որ կոչ անել քվեարկել, որպեսզի առաջինից երկրորդ ընթերցման ժամանակ դրանք քննարվեն, շատ ռիսկային է, որովհետև գոնե ես եթե ինչ-որ օրեքի օգտին դեմ կամ ձեռնպահ քվեարկեմ գիտեմ, թե ինչ է լինելու այդ օրենքի հետևանքը։ Հիմա քանի դեռ դա հասկանալի չի, ո՞նց եմ քվեարկելու։ Այս մասին ԱԺ ամբիոնից ասաց ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ  «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

Անդրադառնալով նախագիծը զեկուցող արդարադատության փոխնախարար Լևոն Բալյանի և հարակից զեկուցողի ելույքներին՝ Խաչատրյանն ընդգծեց, որ առաջինի համար կարևորը բռնությունից հրաժարվելն է եղել, իսկ հարակից զեկուցողի համար՝ ինքնիշխանությունից հրաժարվելը:

«Վերջիվերջո, եթե մեկը խոսում է ինքնիշխանությունից հրաժարվելու մասին՝ արդյո՞ք նրա արածը նվազ ազգակործան է, քան նրա, որը խոսում է ինքնիշխանությունից հրաժարվելու մասին, բայց բռնություն է կիրառում, օրինակ, գնում մի լրագրողի է հրում: Եթե այս ամենը կա, ապա այս օրենքով ի՞նչն ենք ուզում փոխել մեր կյանքում»,-հարց հնչեցրեց ընդդիմադիր պատգամավորը:

Նա առաջարկեց, որ քննարկվող օրենքի նախագծի ակունքներում կանգնած մարդը գա և բացատրի, թե կա՞ մի պատճառ, որից ծնվել է այս օրենքը:

«Իմ մոտ հարց առաջացավ՝ էս երկրում ինչո՞ւ սկսեցին խոսել ինքնիշխանությունից հրաժարվելու մասին՝ էն էլ բռնությամբ ուղեկցվող, որ այս օրենքը պետք եկավ»,-հայտարարեց  Արթուր Խաչատրյանը և կոչ արեց օրենքը հետ քաշել և գա զեկուցի այն մարդը, որը դրա ակունքներում կանգնած է :