կարևոր
2446 դիտում, 1 տարի առաջ - 2023-02-28 14:38
Քաղաքական

Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններ կազմակերպել. Լավրով

Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններ կազմակերպել. Լավրով

Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններ կազմակերպել խաղաղության պայմանագրի շուրջ, բայց խստորեն չի պնդի,- ասել է Լավրովը։

Ռուսաստանը բազմիցս հարթակ է տրամադրել արտգործնախարարների հանդիպումների համար, և արդեն հաստատել է բանակցությունների հնարավորություն ընձեռելու իր պատրաստակամությունը։

Նրա խոսքով՝ երկու կողմերն էլ պատրաստ են բանակցությունների և դեմ չեն։ Մոսկվան ակնկալում է, որ շուտով երեք երկրների փոխվարչապետերը կկարողանան կոնկրետ պայմանավորվածություններ ձեռք բերել Հորադիզ-Մեղրի-Օրդուբադ-Երասխ երկաթուղու օգտագործման վերաբերյալ։

Ռուսաստանը նշում է եռակողմ հայտարարությունների իրականացման անհրաժեշտությունը, դրանք տարածաշրջանային խնդիրների լուծմանն ուղղված աշխատանքի հիմքն են։ Անհրաժեշտ է նաև ակտիվացնել աշխատանքը սահմանազատման ուղղությամբ, Մոսկվան պատրաստ է խորհուրդներ տալ և աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը։