|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Վերաքննիչ քրեական դատարանի իրապես արդար որոշմամբ, այսօր Արամ Գասպարյանն ազատ արձակվեց: Գրեթե ռեկորդային 550 օր տևած ակնհայտ անհիմն կալանավորումն ավարտվեց: Այս մասին գրում է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Արամ Վարդևանյանը։
«Սիրելի ընկերներ,
Փաստաբանական գործունեությանը վերադառնալով ստանձնեցի փոխգնդապետ, Արցախյան երեք պատերազմների մասնակից Արամ Գասպարյանի պաշտպանությունը: Պաշտպանությունը ստանձնելու պահին Արամ Գասպարյանը 530 օր կալանավորված էր: Նման տևողությամբ կալանավորումը վերածվում է դասական պատժի, այլ ոչ խափանման միջոցի: Հստակ արձանագրում եմ, որ կալանավորման հիմքեր կամ նվազագույն ողջամիտ անհրաժեշտություն առհասարակ չի եղել, ու չնայած այդ ամենին առաջին ատյանի դատարանը կալանավորումը պահպանել էր:
Վերաքննիչ քրեական դատարանի իրապես արդար որոշմամբ, այսօր Արամ Գասպարյանն ազատ արձակվեց: Գրեթե ռեկորդային 550 օր տևած ակնհայտ անհիմն կալանավորումն ավարտվեց»,- գրել է նա: