|
Փոխարժեքներ
24 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.6 |
| EUR | ⚊ | € 440.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.8463 |
| GBP | ⚊ | £ 499.63 |
| GEL | ⚊ | ₾ 141.13 |
ԱՄՆ պետքարտուղարությունը մեկնաբել է Մյունխենում պետքարտուղար Էնթոնի Բլինկենի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը:
Պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսի մեկնաբանությունում նշվում է.«Պետքարտուղար Էնթոնի Ջ. Բլինկենն այսօր (փետրվարի 18) Մյունխենում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև երկկողմ խաղաղ բանակցությունները զարգացնելու նպատակով։ Նա ի գիտություն է ընդունել այն զգալի առաջընթացը, որին երկու կողմերը հասել են վերջին մի քանի ամսվա ընթացքում խաղաղության համաձայնագրի ուղղությամբ և ԵՄ նախագահ Շառլ Միշելի առաջարկը՝ կողմերին հյուրընկալել Բրյուսելում։ Քննարկման ընթացքում պետքարտուղարն ընդգծել է Լաչինի միջանցքով ազատ և բաց առևտրային և մասնավոր տարանցման անհրաժեշտությունը։ Նա նաև կոչ է արել կողմերին բացել այլ տրանսպորտային ուղիներ»։