|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
«Շնորհակալ եմ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին մեր հրավերն ընդունելու և Անթալիայում դիվանագիտական ֆորումին մասնակցելու համար»։ Այս մասին հայ գործընկերոջ հետ հանդիպումից հետո լրագրողներին ասել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։
«Մեր հանդիպումը չափազանց արդյունավետ էր և կառուցողական։ Նախագահ Էրդողանի և վարչապետ Փաշինյանի դրական ուղերձներից հետո սկսվեց հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Հատուկ ներկայացուցիչներ նշանակվեցին և երկու անգամ հանդիպեցին՝ Մոսկվայում և Վիեննայում։ Նրանք քննարկում են հարաբերությունների լիարժեք կարգավորմանն ուղղված քայլերը։ Այսօր մենք նաև սա ենք քննարկել»,- ասել է թուրք նախարարը։