կարևոր
3994 դիտում, 1 տարի առաջ - 2023-02-17 13:37
Քաղաքական

Հայաստանն ու Թուրքիան շտապեցնում են սահմանի բացումը։ Զբօսաշրջութեա՞ն համար

Հայաստանն ու Թուրքիան շտապեցնում են սահմանի բացումը։ Զբօսաշրջութեա՞ն համար

Միրզոյեանի և Թուրքիայի համար, իհարկէ, գլխաւորը տուրիստական ​​սեզոնն է։ Պէտք չէ՞ աւելի խորը մտածել։ Ինչևէ, Փաշինեանը նոյնիսկ իր վրդովմունքն արտայայտեց իրենց «առաջադէմ» ջանքերի ու մտադրութիւնների քննադատութեան առնչութեամբ։ 

Հայաստանն ու Թուրքիան պայմանաւորել են արագացնել երկու երկրների միջև սահմանի վերջնական բացման երկխօսութեան գործընթացը։ Կառավարութեան նիստում այդ մասին յայտարարեց Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյեանը։

«Պայմանաւորուածութիւն է ձեռք բերուել մինչև զբօսաշրջային սեզոնի մեկնարկը երրորդ երկրների քաղաքացիների և Հայաստանի և Թուրքիայի դիւանագիտական անձնագրեր ունեցողների համար բացել հայ-թուրքական սահմանը»,- յայտարարել է Միրզոյեանը։

Նա նշել է, որ հայ փրկարարները ցամաքային սահմանով այսօր կվերադառնան Հայաստան։

Միրզոյեանի և Թուրքիայի համար, իհարկէ, առաջնայինը տուրիստական սեզոնն է։ Արդեօք պէտք չէ՞ աւելի խորքային կերպով մտածել այդ մասին։ Դատելով Միրզոյեանի՝ Թուրքիա կատարած այցից յետոյ յայտարարութիւններից, աւելի խորը մտածելու կարիք չկայ, ամեն ինչ պարզ է։ Փաշինեանի համար նոյնպէս ամեն ինչ պարզ է։ Վերջինս Ադրբեջանի հետ շուտափոյթ խաղաղութեան և յարաբերութիւնների մասին համաձայնագիր ստորագրելու վերաբերեալ իր պատրաստակամութիւնն է յայտնել։ «Ես պատրաստ եմ ստանձնել այդ պատասխանատուութիւնը և կրել այն», – բուռն յայտարարեց Փաշինեանը կառավարութեան հերթական նիստում՝ փետրուարի 16-ին: Բայց արդեն քաջ գիտակցում ենք, որ «պատասխանատուութիւն կրելու» Փաշինեանի ցանկութիւնը առ ոչինչ է։ Ինչևէ, Փաշինեանը նոյնիսկ իր վրդովմունքն արտայայտեց իրենց «առաջադէմ» ջանքերի ու մտադրութիւնների քննադատութեան առնչութեամբ։

«Երեկ Հայաստանն աւարտեց Ադրբեջանի հետ խաղաղութեան և յարաբերութիւնի հաստատման պայմանագրի նախագծի հերթական փուլը, և մեր առաջարկները ներկայացուեցին Ադրբեջանին: Ներկայացուեց համաձայնագրի վերջնական և ամբողջական տարբերակի նախագիծը՝ մեր առաջարկներով»,- յայտնել է Փաշինեանը հինգշաբթի օրը՝ կառավարութեան նիստին։ Ըստ նրա՝ փաստաթուղթը փոխանցուել է նաև Ռուսաստանին, Ֆրանսիային և ԱՄՆ-ին։

Այսինքն՝ Հայաստանի իշխանութիւնները՝ նրանց մերձաւոր շրջապատով, Ադրբեջանի, ինչպէս նաև Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի իշխանութիւնները գիտեն այս ամենի մասին, բայց հայ ժողովուրդը՝ ո՛չ, նա տեղեակ չի, ինչպէս որ տեղեակ չէր 2020 թուականի նոյեմբերի 9-ին ստորագրածի մասին։ Այսինքն՝ Փաշինեանը կրկին ստորագրելու է։ Այն, ինչ նա արդեն ստորագրել է, դա այն է, որով մեզ դեռ «զբաղուելիք» է տալիս։ Ընդ որում, առանց որևէ թոյլտուութեան, առանց որևէ օրինական և բարոյական իրաւունքի, նոյեմբերի 9-ի փաստաթղթում նա ստորագրել է Արցախի Հանրապետութեան վերաբերեալ բազմաթիւ կէտերի տակ։ Դեռևս կա՞ մէկը, ով ինչ-որ դրական սպասում կարող է ունենալ այս ձախողակ կերպարից։

Մարիամ Գռուզեան

Փետրվարի 16, 2023