|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Կրկին լարված իրավիճակ է Պաշտպանության նախարարության նախկին վարչական շենքի առջև։
Նշենք, որ ՊՆ-ի վարչական շենքում ապրում են Արցախից տեղահանված մարդիկ։ Շենքը օտարման գործընթացի մեջ է գտնվում, որը պարբերաբար լարվածություն է առաջացնում այստեղ բնակվող մարդականց և պետական օղակների միջև։
Հիշեցնենք` Կառավարության` 2022 թ. ապրիլի 15-ի որոշումով ՊՆ-ին պատկանող 71 միավոր գույք, այդ թվում՝ ՊՆ նախկին վարչական շենքը, զորամասեր, շենք-շինություններ, հողամասեր, զինավաններ, ամրացվել էին Պետական գույքի կառավարման կոմիտեին՝ օտարելու կամ այլ նպատակով տնօրինելու նպատակով։ Այս որոշումը, հատկապես զորամասերի օտարման փաստը, մեծ աղմուկ բարձրացրեց։