|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի առջեւ ակցիա իրականացնող ուսանողներին քիչ առաջ միացան Ազատության հրապարակում նստացույց իրականացնող ազատամարտիկները, ինչպես նաեւ ԵՊՀ դասախոս, կենսաքիմիայի մասնագետ Անի Զախարյանը: Վերջինս նշեց, որ եթե ուսանողները ճանապարհի կեսից հետ չեն կանգնելու եւ պայքարելու են մինչեւ վերջ, ինքը պատրաստ է պայքարել նրանց հետ:
Ոստիկանները թույլ չեն տալիս ազատամարտիկներին եւ ուսանողներին բարձրանալ աստիճանահարթակներին` բոլոր հարցումներին պատասխանելով, թե` ինչո՞ւ չեք ենթարկվում ոստիկանների օրինական պահանջներին: Նրանք թույլ չեն տալիս նաեւ խոսել բարձրախոսով` պատճառաբանելով, թե խանգարում են ուսումնական գործընթացին, իսկ դասամիջոցներին էլ` դասախոսների կենտրոնանալուն: Ակտիվիստ Հարություն Մկրտչյանին ոստիկանները զգուշացրել են, որ եւս մեկ անգամ բարձրախոսից օգտվելու դեպքում կհրավիրեն ոստիկանություն: