|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրները, անհրաժեշտության դեպքում, պատրաստ կլինեն Կովկասում դաշնակցի «թիկունքին կանգնել»։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսում հայտարարել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք իր տարածքում ՀԱՊԿ զորավարժություններ չանցկացնելու մասին Հայաստանի որոշումը կազդի կազմակերպության աշխատանքի վրա։
«Եթե իրավիճակը հանկարծ պահանջի կովկասյան տարածաշրջանում հավաքական անվտանգության համակարգի ուժերի և միջոցների ներգրավում... կա փորձ, որոշակի պլաններ նույնպես մշակվել են, և ես կարծում եմ, որ ՀԱՊԿ անդամ երկրները պատրաստ կլինեն կովկասյան տարածաշրջանում իրենց դաշնակցի թիկունքին կանգնել», - Սիդորովի խոսքերն է մեջբերում ТАСС գործակալությունը: