|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագիրը չորս օրվա ընթացքում հրատապ պարենային օգնություն է ցուցաբերել Սիրիայում և Թուրքիայում երկրաշարժից տուժած 115 հազար մարդու:
«ՊՀԾ-ն հրատապ պարենային օգնություն է տրամադրել Սիրիայում և Թուրքիայում 115 հազար մարդու՝ տարածաշրջանում ավերիչ երկրաշարժերից հետո առաջին չորս օրվա ընթացքում»,-ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ այս մասին ասվում է կազմակերպության «Թվիթեր»-ի պաշտոնական էջում հրապարակված գրառման մեջ:
Պարենի համաշխարհային ծրագիրը մեծացնում է աջակցության ծավալները՝ 900 հազար մարդու օգնելու նպատակով: