|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
«Օգնիր եղբորդ» հիմնադրամը, հավատարիմ մնալով, իր սկզբունքներին ու նպատակներին, շարունակում է իր աջակցությունը սիրիահայությանը, մասնավորապես` հայրենիք տեղափոխված մեր հայրենակիցներին:
«Օգնիր եղբորդ» հիմնադրամը և Քրիստոնյա բժիշկների ասոցացիան 2014 թվականի փետրվարի 12-ից՝ ժամը 12:00-18:00-ը, հինգ օր շարունակ Հայաստանում հաստատված սիրիահայ շուրջ 500 ընտանիքներին տրամադրելու է սննդամթերք: Օգնությունը բաժանվելու է Հայաստանի ազգային սկաուտական շարժման ՀԱՍԿ ՀԿ-ի գրասենյակում՝ Երվանդ Քոչար 17/6 հասցեում:
Օգնությունը կրելու է շարունակական բնույթ, ուստի ցուցակներում չներառված սիրիահայերը օգնություն ստանալու համար կարող են գրանցվել «Օգնիր եղբորդ» հիմնադրամի գրասենյակում՝ Հանրապետության 30, ամեն օր` ժամը 12.:00-ից մինչև 16:00-ը: