|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Փետրվարի 8-ին ձևավորվել է Հայ-ռուսական գործարար խորհուրդը, որի համանախագահ Հայաստանի կողմից ընտրվել է «Երևան սիթի»-ի տնօրենների խորհրդի նախագահ Շողերինա Մկրտչյանը (հայտնի գործարար Սամվել Ալեքսանյանի կինն է-խմբ), իսկ Ռուսաստանի կողմից՝ «Wildberries» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Տատյանա Բակալչուկը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ Էկոնոմիկայի նախաար Վահան Քերոբյանը։
«Խորհուրդը ստեղծվել է գործարար ոլորտում հայ-ռուսական փոխգործակցության ընդլայնման ու դիվերսիֆիկացման, երկկողմ հարաբերություններում առկա խնդիրների վերլուծության և խոչընդոտների վերացման, համատեղ հանդիպումների ու կոնֆերանսների միջոցով երկխոսության խորացման նպատակով»,–հայտնում է նախարարը։