|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Արդեն տեղեկացրել ենք, որ Երեւանի ավագանու ընտրությունների պաշտոնական քարոզարշավը ՀՀԿ-ն սկսեց Մալաթիա-Սեբաստիա վարչական համայնքից: Գործող քաղաքապետի քարոզարշավին հետեւում էր նաեւ Մալաթիա-Սեբաստիա համայնքն ընդգրկող թիվ 7 ընտրատարածքից մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավոր Սամվել Ալեքսանյանը:
Yerkir.am-ի հետ փոքր զրույցում պատգամավորը հայտնեց, որ, իր կարծիքով, Տարոն Մարգարյանը կհաղթի եւ կրկին քաղաքապետ կդառնա: Դիտարկմանը, թե ինչո՞ւ է այդպես կարծում, նա արձագանքեց. «Որովհետեւ լավ քաղաքապետ է»:
Ալեքսանյանը հայտարարեց նաեւ, որ աջակցելու է Տարոն Մարգարյանին: Հարցին` ֆինանսապե՞ս, թե՞ բարոյապես, պատգամավորը չպատասխանեց: