կարևոր
3673 դիտում, 1 տարի առաջ - 2023-02-03 22:56
Աշխարհ

Բլինքենը կհետաձգի այցը՝ լրտեսական օդապարիկի պատճառով

Բլինքենը կհետաձգի այցը՝ լրտեսական օդապարիկի պատճառով

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հետաձգել է առաջիկա օրերին Չինաստան նախատեսված այցը՝ լրտեսական օդապարիկի հետ կապված իրավիճակի պատճառով, հաղորդում է ABC News-ը:

Ավելի վաղ Պենտագոնի ներկայացուցիչը տեղեկացրել էր, որ ԱՄՆ-ի երկնքում հետախուզական օդապարիկ են նկատել։ Զինվորականները կարծում են, որ այն պատկանում է Չինաստանին, իրավիճակի մասին տեղեկացվել Է նախագահ Ջո Բայդենը, Վաշինգտոնը նաև կապ է հաստատել Պեկինի հետ։ Պենտագոնը նշել է, որ գունդը չի խոցվել քաղաքացիական անձանց համար ռիսկի պատճառով, օդում գտնվող օբյեկտը վտանգ չի ներկայացնում, նշել Է Պենտագոնը: Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մաո Նինը կոչ է արել չշահարկել «չինական լրտեսական օդապարիկի» թեման։ ԱԳՆ-ում հայտնել են, որ օդապարիկը լրջորեն շեղվել է երթուղուց քամու պատճառով, Պեկինը ափսոսում է, որ այն հայտնվել Է ԱՄՆ-ում:

«Բլինքենը կհետաձգի առաջիկա այցը Պեկին, որն ավելի վաղ նախատեսված էր հաջորդ շաբաթ», - նշում է հեռուստաալիքը՝ վկայակոչելով անանուն պաշտոնյային:

Ավելի ուշ Պետդեպարտամենտը հաստատել է օդապարիկի պատճառով Բլինքենի՝ Չինաստան այցի հետաձգումը։ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի այցը Չինաստան հետաձգվում է լրտեսական օդապարիկի հետ կապված իրավիճակի պատճառով, այն տեղի կունենա, երբ  դրա համար հարմար պայմաններ լինեն», - ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի բարձրաստիճան ներկայացուցիչը: