կարևոր
3466 դիտում, 1 տարի առաջ - 2023-01-23 14:55
Քաղաքական

Մեզ թալանում են, զրկում են մեր երկրից և այս ամենը պետք է կանգնեցնել․ պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի հրաժարականը․ Կարեն Վրթանեսյան

Իրենք եկել են փոփոխություններ անելու դրոշով, եկել են ինչ-որ իրական կամ մտածված խնդիրներ լուծելու, բայց խնդիրնելը լուծելու փոխարեն խորացրել են այն, ստեղծել նոր խնդիրներ։ Եթե 2018թ․-ին Հայաստանը, իր բազում խնդիրներով, գործուն համակարգ էր, որի մասն է Արցախը, հիմա քաոսի մեջ գտնվող մի տարածք ենք դարձել։ Այս մասին Կառավարության դիմաց տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ ասաց ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը։

«Դրա համար թիվ մեկ մեղավորը Նիկոլ Փաշինյանն է, մյուս մեղավորները իրեն սատարող մերձավորները և միայն իրենք են շահառու այն ամենին, ինչ կատարվում է հիմա։ Իրենք եկան թալանի դեմ պայքարի դրոշներով, բաց, ինչպես թալանվել է Հայաստանը այս չորս ու կես տարիների ընթացքում, ոչ ոք չի թալանել։ Թալանել են մեր հողերը, զորամասերը, ՀԷԿ-ը, մեր անտառները, այդ հսկայական բնությունը ուղղակի նվիրվեց թշնամուն։ Շատերը վախենում են փոփոխություններից, որովհետև, որպես պրոֆեսիոնալ  շանտաժիստ, այս մարդիկ շանտաժ են անում՝ ասելով, եթե ձեռք տաք՝ պատերազմ  կանենք։ Երբ ասում ենք Արցախ, ասում են, իսկ դուք կուզեք, որ ձեր երեխաները Արցախի համար զոհվեն, բայց մեր որդիները, ցավոք, դատապարտված են զոհվելու, մենք բոլորս ենք դատապարտված զոհվելու, եթե մնան իրենք»,- ասաց նա։

Փորձագետի խոսքով՝ սա դժբախտ պատահար չէ, սա սպասելի էր և նորանոր նմանատիպ ողբերգություններ ցավոք սպասելի է․«Երբ ասում են, թե ինչ անենք մասնագետ չկա, իրականում 20.000-ից ավել սպա բանակում չկա։ Նիկոլից հետո ով էլ լինի առաջին հերթին պետք է վերականգնի բանակը, սա համար մեկ խնդիրն է։ Դա պետության գլխավոր գործառույթն է։ Մենք ունենք պարտավորություններ պետության առջև, որովհետև պետությունը ունի մեկ գլխավոր ֆունկցիա կատարելու, դա մեր անվտանգության ապահովվումն է։ Պետությունը այն է, ինչ տապալել են մեր քաղաքական գործիչները, մեր ղեկավարները։ Եթե պետությունը չի ապահովվում անվտանգություն, ապա այդ պետության ղեկավարը մի վայրկյան ավել իրավունք չունի մնալ իր պաշտոնում։ Մենք չենք կարող այսօր ազատ քայլել, տեղափոխվել Հայաստանի տարածքում։ Այսօր մեզ թալանում են, զրկում են մեր երկրից, և այս ամենը պետք է կանգնեցնել, ես պահանջում են Նիկոլ Փաշինայնի հրաժարականը, որպես գլխավոր քաղաքական պատասխանատու և մեղավոր, պահանջում եմ Սուրեն Պապիկյանի հրաժարականը, որպես Պաշտպանության նախարար, որպես ուղղակի պատասխանատու այդ ոլորտի համար»,- հայտարարեց փորձագետը։