կարևոր
4069 դիտում, 1 տարի առաջ - 2022-09-24 15:42
Հասարակություն

Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ արեց՝ մեզ զրկելու բոլոր դաշնակիցներից. Կարեն Վրթանեսյան

Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ արեց՝ մեզ զրկելու բոլոր դաշնակիցներից. Կարեն Վրթանեսյան

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանի դիտարկմամբ՝ Հայաստանը դասեր չի քաղել 44-օրյա պատերազմից:

«Որևէ դաս չի քաղվել, ես պնդում եմ՝ շարունակվել է բանակի միտումնավոր կազմաքանդումը: Նիկոլ  Փաշինյանն իր անձնական իշխանության համար սպառնալիք տեսավ բանակից ու այս 1,5 տարին օգտագործեց բանակը լրիվ կազմաքանդելու համար», - «Չդադարող պատերազմ. ինչպե՞ս և ո՞վ բերեց այն» թեմայով քննարկմանը հայտարարեց նա:

Վրթանեսյանի խոսքով՝  քանի դեռ Հայաստանի բանակը քանդած մարդն է շարունակում ղեկավարել, շարունակում է տնօրինել բոլոր ռեսուրսներն ու որոշումներ կայացնել, հայ ժողովուրդը նույնիսկ պաշտպանվել չի կարողանալու:

«Նա ամեն ինչ արեց՝ մեզ զրկելու բոլոր դաշնակիցներից, խոսքը միայն Ռուսաստանի մասին չէ, Իրանից սկսած՝  Չինաստանով, Հնդկաստանով՝ բոլոր երկրներից, որտեղ կարող էինք ինչ-որ բան անել, թեկուզ, զենք գնել», - ընդգծեց ռազմական փորձագետը: