կարևոր
2563 դիտում, 1 տարի առաջ - 2023-01-23 14:45
Քաղաքական

Պապիկյանը չի կարող կապ ունենալ 15 զինվորի մահվան հետ. Ալեն Սիմոնյան

Պապիկյանը չի կարող կապ ունենալ 15 զինվորի մահվան հետ. Ալեն Սիմոնյան

Պաշտպանության նախարարը չի կարող Ազատ գյուղում տեղի ունեցածի հետ կապ ունենալ, որովհետև ինքն իր գործառույթի մասով իր աշխատանքն ամբողջովին արել է, այդ քաղաքական սակարկումները շատ սին և անտեղին եմ համարում: Այս մասին այսօր՝ հունվարի 23-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Գեղարքունիքի մարզի զորամասին կացարանում տեղի ունեցած ողբերգական հրդեհին։

Նա նշեց, որ նախարար Սուրեն Պապիկյանը պատերազմից հետո պատասխանատվություն է վերցրել իր վրա՝ սկսելով բարեփոխումներ կատարել։

Հայաստանը գումարի որևիցե խնդիր չունի բանակի վրա ծախսելու, և 2018 թվականից սկսած որևէ դեպք չի եղել և չկա, որ գումարի պատճառով որևիցե գնում չկատարենք»։

Նրա խոսքով, Ազատ գյուղում տեղի ունեցած դեպքով ամենամեծ  խնդիրը եղել է անվտանգության կանոնների չպահպանումը.

«Պատուհաններին եղել են  ճաղավանդակներ, որոնք չպետք է լինեին։ Մարդիկ, ովքեր պատասխանատու են անվտանգության համար, պատժվելու են։ Ինչ վերաբերում է քաղաքական պատասխանատվությանը, քաղաքական ղեկավարությունն իր կողմից ամեն ինչ արել է և շարունակելու է անել։

Վստահեցնում եմ, եթե այս փոփոխությունները չլինեին, նման պատահարներ շատ ավելի շատ կարող էին լինել։ Բայց դժբախտ պատահարը սարքել քաղաքական շահարկման թեմա և փորձել մտցնել քաղաքական օրակարգ՝ անտեղին եմ համարում», - նկատեց ԱԺ նախագահը։