կարևոր
2854 դիտում, 1 տարի առաջ - 2023-01-12 12:37
Քաղաքական

Ասուլիսի ժամանակ Փաշինյանը խոսել է և՛ ռուսական առաջարկներն ընդունելու մտադրության, և՛ Արևմուտքի «համապարփակ լուծման» նախապատվության մասին. Զախարովա

Ասուլիսի ժամանակ Փաշինյանը խոսել է և՛ ռուսական առաջարկներն ընդունելու մտադրության, և՛ Արևմուտքի «համապարփակ լուծման» նախապատվության մասին. Զախարովա

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան պատասխանել է Արցախյան կարգավորման վերաբերյալ հայկական կողմի հայտարարությունների մասին լրատվամիջոցների հարցին: Մասնավորապես Զախարովային հարցրել են, թե ինչպես կարող է մեկնաբանել հունվարի 10-ին կայացած մամուլի ասուլիսում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն առ այն, որ հայկական կողմը պատրաստակամ է ստորագրել ռուսական առաջարկների հիման վրա Արցախյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ փաստաթուղթը:

«Դժվար է գնահատել հայկական կողմի դիրքորոշումը, երբ նույն հարցի շուրջ պաշտոնական Երևանի հայտարարություններն էապես տարբերվում են։ Նշված ասուլիսի ժամանակ Հայաստանի վարչապետը խոսել է ռուսական առաջարկների հիման վրա փաստաթուղթը ստորագրելու մտադրության մասին, և միևնույն ժամանակ հակամարտության՝ Արևմուտքի կողմից առաջ տարվող ինչ-որ «համապարփակ լուծման» նախապատվության մասին։

Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Ս. Լավրովի մեկնաբանություններում մանրամասն նկարագրվել էր ռուսական ջանքերի քրոնիկան ինչպես երկկողմ ձևաչափերում, այնպես էլ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման միջազգային մեխանիզմների շրջանակում, այդ թվում՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության և հարակից եռակողմ համաձայնագրերի կատարման շրջանակում։

Բաքվի հետ խաղաղության պայմանագրի մշակման հարցում 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի վրա հիմնվելու Երևանի համաձայնությունը, որն ամրագրվել է 2022 թվականի հոկտեմբերին Պրահայում կայացած գագաթնաժողովից հետո արված հայտարարության մեջ, արմատապես փոխել է բանակցային գործընթացի տրամաբանությունը։ Ալմա-Աթայի հռչակագիրը հաստատում է Խորհրդային Միության հանրապետությունների միջև գոյություն ունեցող սահմանների անձեռնմխելիությունը։ Այդ ժամանակ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը մտնում էր Ադրբեջանական ԽՍՀ կազմի մեջ։ Իհարկե, այս հանգամանքը շատ դժվար է անտեսել Բաքվի և Երևանի միջև խաղաղության գործընթացում։