|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
ԱՄՆ-ի` Ռուսաստանին ուղղված կոչը, թե ՌԴ-ն պետք է հեռանա Վենեսուելայից, համապարփակ լպիրշություն է, Վաշինգտոնը չունի ո'չ բարոյական, ո'չ էլ իրավական հիմքեր նման հայտարարություններ անելու համար: Այդ մասին ավանդական ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Ի՞նչ է նշանակում` հեռանալ: Դեսպանատո՞ւնը պետք է հեռանա: Զբոսաշրջիկնե՞րը պետք է հեռանան: Էներգետիկ ընկերություննե՞րը պետք է դադարեցնեն իրենց պայմանագրերը: Ի՞նչ է նշանակում` հեռանալ: Ասել Ռուսաստանին, որ պետք է հեռանա Վենեսուելայից, արդեն սահմանն անցնել է: Դա համաշխարհային համապարփակ լպիրշություն է»,- ասել է Զախարովան:
Հիշեցնենք, որ համապատասխան հայտարարությամբ Թրամփը հանդես է եկել երեկ: Ի դեպ, նա հանդիպում է ունեցել Վենեսուեալյի ընդդիմության առաջնորդ Խուան Գուաիդոյի կնոջ հետ: