կարևոր
3424 դիտում, 1 տարի առաջ - 2023-01-08 11:50
Քաղաքական

Մեր կարմիր գծերն են՝ Հայաստանի անկախությունն ու Արցախի Ադրբեջանի կազմում չլինելը․ Էդուարդ Շարմազանով

Մեր կարմիր գծերն են՝ Հայաստանի անկախությունն ու Արցախի Ադրբեջանի կազմում չլինելը․ Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը գրում է․

«Մեր կարմիր գծերն են՝ Հայաստանի անկախությունն ու Արցախի Ադրբեջանի կազմում չլինելը։

Ով ում որտեղ հասցնում քննադատում,մեղադրում ու պիտակավորում է։

Էմոցիոնալ գնահատականների պակաս չկա։

Աշխարհը վաղուց մտել է նոր աշխարհամարտի փուլ,իսկ մենք զբաղված ենք մանկամիտ հայհոյանքներով։

Լաչինի խնդիրը,Արցախի խնդիրը,Հայաստանի խնդիրը վաղուց արդեն ներքաղաքական խնդիրներ չեն։

Այլեւս անհնար ու անթույլատրելի է «խաղեր» տալ եւ՜ Արեւմուտքի,եւ՜ Թուրքիայի ,եւ՜ ՌԴ-ի հետ։

Նման խաղերը հանգեցնելու են Հայաստանի ու Արցախի կործանմանը։

Մեզ անհրաժեշտ է հստակ հաշվարկ եւ ռազմավարություն։

Կամ ՆԱՏՕ՞ ,կամ՝ Ռուսաստա՞ն։

Լավ օրից չէ այդ ընտրությունը,բայց սա է փաստը։

Հայ-ռուսական դաշնակցությունն այսօր առավել քան երբեւէ բխում է ՀՀ-ի ու Արցախի շահերից,բայց ոչ այս հակազգային ռեժիմի օրոք։

Այդ դաշինքը նորոգման, վստահության, փոխադարձ պետական շահերի ու կարմիր գծերի հստակեցման կարիք ունի։

Մեր կարմիր գծերը պետք է լինեն՝ Հայաստանի անկախությունն ու Արցախի չլինելն Ադրբեջանի կազմում։

Երբ ասում եմ ՆԱՏՕ ,նկատի ունեմ նաեւ Թուրքիային։

Եվ վերջում.բոլոր նրանք ում կարծիքով ՌԴ-ն է ստիպում միջանցք տրամադրել Սյունիքով ,մի պարզ բան ասեմ. եթե միջանցքը ՌԴ-ին պետք լիներ,ապա 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ այդ կետը կգրվեր։

Ո՞վ էր խանգարելու ՌԴ-ին դա գրել ։

Միայն չասեք Փաշինյանը։

Ու՞ր էր ու ի՞նչ վիճակում էր Փաշինյանն այդ ժամանակ։

Բունկերում…փրկության «սպասիբոներ» էր շռայլում հենց նույն ՌԴ-ին։

Հետեւաբար. միջանցքը չի բխում ՀՀ-ի,Արցախի,ՌԴ-ի ու Իրանի շահերից։

Այն անհրաժեշտ է Թուրքիային ու Ադրբեջանին։

Արեւմուտքին էլ անհրաժեշտ է ընդդեմ Իրանի ,ինչպես նաեւ ռուսական ռազմական ներկայության չեզոքացման համար»։