կարևոր
4069 դիտում, 1 տարի առաջ - 2023-01-06 11:25
Հասարակություն

Հայտնի են Ներքին գործերի փոխնախարարների անունները. «Ժողովուրդ»

Հայտնի են Ներքին գործերի փոխնախարարների անունները. «Ժողովուրդ»

Ժողովուրդ օրաթերթը գրում է․

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ներքին գործերի նախարար կնշանակվի ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանը։ Երեկ կառավարության նիստում նաեւ մանրամասներ ներկայացվեցին նոր ՆԳՆ ի կառուցվածքի մասին։

Մեր տեղեկություններով, ՆԳ փոխնախարար կնշանակվի ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը, սակայն նրան դեռ առաջարկ չի արվել։ Իսկ ահա մյուս փոխնախարարը կլինի ներկայիս փոխոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը։ Նա կնշանակվի ոստիկանապետ եւ ըստ պաշտոնի կդառնա փոխնախարար։ Մյուս փոխնախարարն էլ ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանն է։

Իսկ ով կլինի փրկարար ծառայության ղեկավարը, դեռ վերջնականապես հստակեցված չէ:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում