|
Փոխարժեքներ
23 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Դա ընդհանուր որոշման արդյունք է, «բայց, ձևաբանական առումով, նախարարն է դիմում վարչապետին, իսկ վարչապետն ընդունում է կամ ոչ»: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նման հայտարարություն արեց արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը՝ անդրադառնալով արդարադատության փոխնախարարներ Սուրեն Քրմոյանին ու Արթուր Հովհաննիսյանին պաշտոններից ազատելուն:
«Նախարարի տեղակալների պաշտոնները քաղաքական պաշտոններ են, և դա մեր կառավարության քաղաքական որոշման արդյունքն է»,- ասաց նա:
Ըստ նախարարի` թեև փոխնախարարների աշխատանքն իրենց բավարարել է, ավելին` նրանք բարձր պրոֆեսիոնալիզմ ունեն, որոշումը եղել է քաղաքական թիմինը:
«Իսկ թե ում կնշանակենք փոխնախարարի պաշտոնում, դեռ կորոշենք»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` արդարադատության փոխնախարարներ Սուրեն Քրմոյանն ու Արթուր Հովհաննիսյանն ազատվել են պաշտոններից: