|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
«Հրապարակ» թերթը գրում է․
Լաչինի ճանապարհի փակման վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի եւ իշխանության լռությունը վտանգավոր սպասում է առաջացրել քաղաքական դաշտում, անգամ՝ ներիշխանական։ Ենթադրում են, որ իրավիճակը հասցնելու են այն կետին, որ ինչ էլ ստորագրեն, մատուցեն որպես հազարավոր կյանքերի փրկագին, ինչպես 2020 թ. նոյեմբերի 9-ին արեցին՝ հայտարարելով, որ 30 հազար զինվորի կյանք փրկեցին։
Ուստի ենթադրվում է, որ Արցախի ճանապարհի որոշ ժամանակով փակ մնալը ձեռնտու է իշխանություններին, որ ցույց տան, թե ինչ կարող է լինել, եթե դիմադրեն եւ Ադրբեջանի ուզածը չտան: Վատատեսներն ասում են, որ Զանգեզուրի միջանցքը, ի վերջո, տալու է եւ հայտարարի, որ 120 հազար արցախցի է փրկել հումանիտար ճգնաժամից։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։