19 04 2024
|
||
---|---|---|
EUR | ⚊ | 420.75 |
GBP | ⚊ | 491.72 |
GEL | ⚊ | 147.57 |
RUB | ⚊ | 4.19 |
USD | ⚊ | 394.07 |
«Հրապարակ» թերթը գրում է.
Դեկտեմբերի 6-ին Մոսկվայում Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետերի մասնակցությամբ եռակողմ հանդիպման ժամանակ քննարկվել է Երասխ-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու վերաբացման հարցը՝ երեկ ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։
«Չեմ կարող ասել, որ որեւէ կոնկրետ արդյունք ունենք, ցավոք սրտի, բայց ուզում եմ վերահաստատել, որ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է եւ շահագրգռված է այդ ծրագրի իրականացմամբ, եւ մեր առաջարկը շարունակում է մնալ ուժի մեջ, եւ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է օր առաջ սկսել երկաթուղու վերականգնումը․․․ Իհարկե, կարծում եմ՝ ավելորդ է ասել մեր ընկալումը, որ երկաթուղին եւ ճանապարհները պետք է գործեն ՀՀ օրենսդրության շրջանակներում։ Եվ ցանկացած պահի, երբ որ մենք այս արձանագրումը թղթի վրա կանենք, այդ պահից մենք պատրաստ ենք սկսել աշխատանքները»,- հայտարարել է Փաշինյանը։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։