|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Ռուսաստանը «Հեռահար ավիացիայի հեռանկարային ավիացիոն համալիր» ծրագրի շրջանակներում սկսել է կառուցել ռազմավարական սթելս-ռմբակոծչի առաջին փորձնական նմուշը. «ТАСС»-ի փոխանցմամբ՝ հայտնում է Yerkir.am-ը:
«Առաջին մեքենայի մասերի պատրաստմամբ կզբաղվի Միացյալ ավիաշինարարական ընկերության կազմում գործող ավիագործարաններից մեկը։ Աշխատանքային կոնստրուկտորական փաստաթղթավորումը ավարտված է, սկսվել է նյութերի մատակարարումը»,- հայտնել է գործակալության զրուցակիցը։
Ինչպես նշել է ТАСС-ի մյուս աղբյուրը, ներկայում արդեն պատրաստվում է ինքնաթիռի սրահը: «Ամբողջ մեքենայի վերջնական հավաքումը պետք է ավարտվի 2021թ․»,- ասել է նա:
«Հեռահար ավիացիայի հեռանկարային ավիացիոն համալիրը» նախագծված է «թռչող թեւի» սխեմայի համաձայն: Մեքենայի կառուցվածքում լայնորեն կօգտագործվեն նկատելիությունը նվազեցնող տեխնոլոգիաներ եւ նյութեր («սթելս» տեխնոլոգիա): Ինքնաթիռը կկարողանա կրել այժմ գոյություն ունեցող եւ հեռանկարային ռազմավարական թեւավոր հրթիռներ, բարձր ճշգրտությամբ ռումբեր, գերձայնային զենք, այն հագեցած կլինի կապի եւ ռադիոէլեկտրոնային նորագույն սարքավորումներով: