|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Թեհրանում Մեծ Բրիտանիայի դեսպանը կիրակի կանչվել է տեղի ԱԳՆ՝ կապված Լոնդոնում Իրանի դեսպանատան շենքի վրա մի խումբ արմատական գրոհայինների հարձակման հետ, հաղորդում է Tasnim գործակալությունը՝ վկայակոչելով Իրանի ԱԳՆ հայտարարությունը:
«ԱԳՆ հայտարարության համաձայն, Լոնդոնում Իրանի դեսպանատան շենքի վրա մի խումբ գրոհայինների հարձակումից եւ Իրանի Իսլամական Հանրապետության սրբազան դրոշի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի դրսեւորումից հետո Թեհրանում Մեծ Բրիտանիայի դեսպանը կանչվել է արտաքին գործերի նախարարության շենք», - ասված է գործակալության հաղորդագրության մեջ:
Ընդ որում, չի հստակեցվում, թե կոնկրետ երբ է կատարվել հարձակումը։