կարևոր
2641 դիտում, 1 տարի առաջ - 2022-11-17 12:17
Քաղաքական

Անարդարության ցանկացած դրսևորում ԶՈՒ-ում բերելու է ավելի ծանր վիճակի․ Տիգրան Աբրահամյան

Անարդարության ցանկացած դրսևորում ԶՈՒ-ում բերելու է ավելի ծանր վիճակի․ Տիգրան Աբրահամյան

Ատեստավորման հետ կապված օրենքի նախագիծը ունի բազմաթիվ ռիսկեր, առաջին հերթին՝ նախագծում սահմանված չէ կառավարության այն որոշումը, որը կարգավորում է  ատեստավորման գործընթացը, այսինքն՝ ինչ չափորոշիչներով, ինչ սկզբունքներով է այն կատարվելու։ Այս մասին Ազգային Ժողովում ճեպազրույցի ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Այս գործընթացի ցանկացած խափանում, անարդարության ցանկացած դրսևորում Զինված ուժերում բերելու է շատ ավելի ծանր վիճակի, քան այսօր ունենք։ Բացի այդ, նույնիսկ ամենասկզբունքային և ամենաարդարացի ներդրման պարագայում  խրախուսման համակարգը պետք է ներդրվի այն ժամանակ, երբ բազային աշխատավարձը հասցված է համապատասխան մակարդակի և մարտական հերթապահության համար նախատեսված հավելավճարները ունեն համապատասխան վիճակ և չունեն այն վիճակը, որ ունենք այսօր»,- ասաց նա։

Անդրադառնալով «Պաշտպան Հայրենյաց» նախագծին՝ պատգամավորը նշեց․ «Ծրագրի արդյունավետությունը մեծ հաշվով կախված է նրանից, թե իրականության մեջ ինչքանով է պետությունը տվյալ իրավիճակում թիկունք զինծառայողին, կարևոր է հականալ՝ ինչ միջավայր է ստեղծված ԶՈՒ ներսում՝ սկսած բարոյահոգեբանական վիճակից, կարգապահական խնդիրներից, այսինքն ինչքանով ենք մենք խրախուսում երիտասարդներին դեպի ԶՈՒ գնալը»։

Ընդդիմադիր պատգամավորը ԶՈՒ  ներսում առկա իրավիճակի առումով որոշակի խնդիրներ է տեսնում։

«Այնուամենայնիվ, որպես պայմանագրային զինծառայողներին աջակցող ծրագիր, մենք կողմ ենք քվեարկել նախագծին, սա առաջին հերթին համարում ենք շանս բոլոր այն երիտասարդների համար, ովքեր ցանկություն կունենան 6 ամիս հետո ընտրել պայմանագրային ծառայությունը»,- ասաց Աբրահամյանը։