կարևոր
4282 դիտում, 1 տարի առաջ - 2022-11-12 13:41
Քաղաքական

Փաշինյանը բացեց ևս մեկ թուրքական նախապայման բավարարելու և հասարակությանը խաղաղությամբ, շանտաժ անելով, մոլորեցնելով մի նոր ճանապարհ․ Ռուբեն Մելքոնյան

Փաշինյանը բացեց ևս մեկ թուրքական նախապայման բավարարելու և հասարակությանը խաղաղությամբ, շանտաժ անելով, մոլորեցնելով մի նոր ճանապարհ․ Ռուբեն Մելքոնյան

Նիկոլ Փաշինյանի երեկվա հարցազրույցի հետո ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանը հետևություն է արել՝ ասելով, որ բացվում է մի նոր պանդորայի արկղ։

«Երեկ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ անկախության հռչակագիրը, ըստ էության, խնդրահարույց է և այդ տեսությունը, որը դրված է անկախության հռչակագրի հիմքում, պետք է վերանայել։ Հարցը, իբրև թե վերաբերում է Արցախին, սակայն անկախության հռչակագրում սևով սպիտակի վրա գրված է Հայոց ցեղասպանության պահանջատիրության հարցը, որ Հայաստանը հանձանռու է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը»,- ասաց նա։

Մելքոնյանն ընդգծեց, որ տարբեր տարիներին թուրքական իշխանությունները բանակցությունների կամ իրենց նախապայմանների հիմքում դրել են՝ Հայաստանը պետք է վերանայի, փոխի իր անկախության հռչակագիրը և  այդ կետը, որը վերաբերում է Հայոց ցեղասպանությանը։

«Երեկ, իմ գնահատմամբ, կտեսնենք հետագա զարգացումներին, Փաշինյանը բացեց ևս մեկ թուրքական նախապայման բավարարելու և հասարակությանը խաղաղությամբ, շանտաժ անելով, մոլորեցնելով մի նոր ճանապարհ»,- ասաց Ռուբեն Մելքոնյանը։