կարևոր
3382 դիտում, 1 տարի առաջ - 2022-11-09 18:15
Աշխարհ Քաղաքական

ՌԴ-ն սերտ համակարգում է իրականացնում Հայաստանի եւ Ադրբեջանի հետ՝ խաղաղության պայմանագրի նախապատրաստման հարցում․ Զախարովա

ՌԴ-ն սերտ համակարգում է իրականացնում Հայաստանի եւ Ադրբեջանի հետ՝ խաղաղության պայմանագրի նախապատրաստման հարցում․ Զախարովա

Ռուսաստանը սերտ համակարգում է իրականացնում Հայաստանի եւ Ադրբեջանի հետ՝ խաղաղության պայմանագրի նախապատրաստման հարցում։ Այս մասին շաբաթական ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Զախարովան նշել է, որ Ռուսաստանի ակտիվ մասնակցությամբ հետեւողական ջանքեր եւ հետագա քայլեր են ձեռնարկվում երկու երկրների ժողովուրդների միջեւ վստահության ամրապնդման համար։ Խոսքը հասարակության ներկայացուցիչների, փորձագիտական շրջանակների ու խորհրդարանականների միջեւ երկխոսության զարգացման մասին է։

Նա վստահեցրել է, որ Ռուսաստանը կշարունակի անհրաժեշտ օգնություն ցուցաբերել Երեւանին եւ Բաքվին՝ Հարավային Կովկասում կայունության եւ բարգավաճման հասնելու նպատակով։