կարևոր
3595 դիտում, 1 տարի առաջ - 2022-11-04 16:21
Քաղաքական

Հանդիպում ենք նոյեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Ֆրանսիայի հրապարակում. ՀՅԴ Շիրակի ՄԿ ներկայացուցիչ

Հանդիպում ենք նոյեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին,  Ֆրանսիայի հրապարակում. ՀՅԴ Շիրակի ՄԿ ներկայացուցիչ

Անկարող և ապազգային իշխանության ներկայացուցիչները մեծ թափով նախապատրաստվում են նոյեմբերի 5-ին կայանալիք «Դիմադրության» շարժման հանրահավաքին:

Ընդդիմադիրների դեմ տասնյակ քննչական գործողություններ, վարչական ձերբակալություններ,շինծու քրեական գործեր, բազմակի սպառնալիքներ լրատվամիջոցների և բլոգերների միջոցով (բողոքների թիվը նվազեցնելու ակնկալիքով)։ Այս ամենը կազմակերպելու համար անհրաժեշտ է շատերի (առանց կատակելու) աշխատանքը՝ ոչ միայն իրավապահ մարմինների, այլ նաև նախարարների,պատգամավորների,վարչական ղեկավարների,մարզպետների ու համամայնքապետերի, լրագրողների…

Եվ դա արվում է այն օրերին,երբ մեր Հայրենիքը կանգնած է լուրջ մարտահրավերների առաջ:

Ինչո՞ւ է իշխանությունն այդքան վախենում զանգվածային հանրահավաքներից ու ցույցերից։

Այս հարցի պատասխանը պարզ է՝ ժողովրդական ցույցերը հանգեցնում են բռնապետական իշխանության տապալմանը։ Սա է հակազգային Փաշինյանի անհանգստության հիմնական պատճառը։

Նրան վախեցնում են ժողովրդական բողոքի ակցիաները…

Եվ չնայած Փաշինյանը շարունակում է վերահսկել ոստիկանությունը, հետախուզական մարմինները, դատարանները, ԱԺ-ի մեծամասնությունը, հիմնական լրատվամիջոցները, հսկայական եկամուտները և իշխանությունը կորցնելու վախն ստիպում են նրան կանխարգելիչ միջոցներ ձեռնարկել։

Բոլոր պետական ռեսուրսներն ու ուժային կառույցները նետում են պահանջատեր մեր հայրենակիցների ցասումը խեղդելու համար:

Իշխանության և կոնկրետ Փաշինյանի նկատմամբ դժգոհությունն օրեցօր աճում է Հայաստանում, և այն ռեպրեսիվ միջոցները, որոնք նա կիրառում է ընդդիմադիրների նկատմամբ, միայն ավելացնում է նրանց կողմնակիցների թիվը։

ՀՀ-ի ավելի շատ քաղաքացիներ հասկանում են, որ իրենց խաբել են:

Իշխանությունը, որը մինչև վերջերս կարծես թե ոչնչից չէր վախենում, սկսեցին վախեցնել նման հանրահավաքային դրսևորումները։ Նրանք հասկանում են, որ բողոքի աճի դեպքում կարող են կորցնել ամեն ինչ։ Ջղաձգական շարժումներ որոնք վերջին շրջանում իշխանություն են ձեռնարկում, խոսում են իրենց շարքերում որոշակի խուճապի մասին, նրանք ինչ-որ չափով անկազմակերպ են և չգիտեն, թե ինչպես վարվել աճող բողոքի հետ ։

Դավաճանական իշխանությունները սարսափում են ընդդիմության հանրահավաքներից,

քանի որ լավ գիտեն,որ այս պայքարը լինել-չլինելու,ազգային արժանապատվության, Հայրենիք ունենալու կռիվ է…

Եվ ուրեմն հանդիպում ենք նոյեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Ֆրանսիայի հրապարակ․․․․

Արցախը երբեք չի՛ լինելու Ադրբեջանի կազմում ․․․